Ֆուտբոլ

Կապելոն հեռացվել է Անգլիայի հավաքականից

1 րոպեի ընթերցում

Կապելոն հեռացվել է Անգլիայի հավաքականից

ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելոն հեռացվել է զբաղեցրած պաշտոնից:

Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելովTerrikon.com-ը, այս մասին հայտնի է դարձել հրավիրված ժողովի ժամանակ, որին ներկա են եղել Անգլիայի ֆուտբոլի ֆեդերացիայի ներկայացուցիչներ Ալեքսա Հորնան, Դեյվիդ Բերշտեինը եւ Կապելոն: Ուիմբլում կայացած ժողովի ընթացքում քննարկվել է նաեւ հավաքականի ավագի պաշտոնից Ջոբ Տերրիի հեռացման հարցը:

«Ես կցանկանայի նշել, որ անկախ այսօրվա արդյուքներից, Կապելոն իրեն պահեց իսկական պրոֆեսիոնալի նման: Մենք ընդունեցինք նրա հրաժարականը, քանի որ այսպես լավ կլինի բոլորի համար»,- ասել է ֆեդերացիայի գլխավոր քարտուղարԴեյվիդ Բերշտեինը:

Անգլիայի ֆուտբոլի ֆեդերացիան այս մասին պաշտոնական ասուլիս կանցկացնի փետրվարի 9-ին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում