Մինչեւ 17 տարեկանների ազգային հավաքականը սկսում է նախապատրաստական շրջանը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի մինչև 17 տարեկանների ազգային հավաքականը փետրվարի 11-16-ը այս տարվա առաջին ուսումնամարզական հավաքը կանցկացնի Ֆուտբոլի Ակադեմիայում' ՀՖՖ տեխնիկական կենտրոնում: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունից: