Քաղաքականություն

Նալբանդյանը հիշեցնում է Իսրայելին Չարնիի` Հայոց ցեղասպանության ճանաչման կոչը

2 րոպեի ընթերցում

Նալբանդյանը հիշեցնում է Իսրայելին Չարնիի` Հայոց ցեղասպանության ճանաչման կոչը

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հոլոքոստ» տերմինը որևէ մեկը չի օգտագործում Հայոց ցեղասպանությունը բնութագրելու համար. այն բնութագրում է «գենոցիդ»-ը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին փետրվարի 8-ին Ազգային ժողովում հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը` անդրադառնալով Իսրայելի արտաքին գործերի նախարար Ավիգդոր Լիբերմանի վերջերս արած հայտարարությանը, թե Հոլոքոստը որևէ այլ պատմական իրադարձության հետ չի զուգահեռվում:

««Գենոցիդ» տերմինն օգտագործվում է տասնյակ երկրներում և բազմաթիվ միջազգային կազմակերպություններում, որոնք ճանաչել են Հայոց ցեղասպանությունը»,- նշեց ԱԳ նախարարը:

Նալբանդյանի ներկայացմամբ` Ռաֆաել Լեմկինը, երբ առաջին անգամ առաջարկեց օգտագործել «գենոցիդ» տերմինը, հենց հիմնվում էր Հայոց Մեծ եղեռնի օրինակի վրա: Հետագայում այդ տերմինն օգտագործվեց նաև տարբեր միջազգային կառույցների կողմից տարբեր միջազգային փաստաթղթերում:

ԱԳ նախարարը նաև հիշեցրեց, որ Երուսաղեմի Հոլոքոստի և ցեղասպանության ինստիտուտի տնօրեն Իսրայել Չարնին ասել է, թե հերիք է բառախաղերով զբաղվել և կոչ է արել Իսրայելին ճանաչել Հայոց ցեղասպանությունը: «Կարծում եմ` ակնհայտ է, որ այսպիսի հայտարարությունը Չարնին ինչ-որ քաղաքական հաշվարկներով չի արել: Ակնհայտ է բոլորին, այդ թվում` Իսրայելում, որ Չարնին լավ գիտի, թե ինչ է նշանակում Հոլոքոստը և Գենոցիդը»,- ասաց Նալբանդյանը

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում