«Իմպուլս»-ը հաղթեց «Կինգ Դելյուք»-ին
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դիլիջանի «Իմպուլս»-ը ուսումնամարզական հավաքի շրջանակներում առավելության հասավ «Կինգ Դելյուք»-ի նկատմամբ:Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Իմպուլս»-ի մամլո ծառայությունից, Ավանի մարզադպրոցում փետրվարի 7-ին կայացածխաղի ժամանակ դիլիջանցիներին հաջողվեց երկու գնդակի տարբերությամբ հաղթել Աբովյանը ներկայացնող թիմին:
Այս խաղում «Իմպուլս»-ի կազմում փորձարկվեցին 2 նորեկները՝ «Մոսկվա» թիմի սան, բարձրահասակ պաշտպան Գեւորգ Ղուկասյանը եւ թիմի հետ այսօր երկամյա պայմանագիր կնքած «Բանանցի» նախկին ֆուտբոլիստ, ՀՀ մինչեւ 19 տարեկանների անդամ, 19-ամյա դարպասապահ Տիգրան Դավթյանը: Հաջորդ ընկերական հանդիպումը «Իմպուլս»-ը կանցկացնի փետրվարի 13-ին Ավանի ֆուտբոլի ակադեմիայում եւ կհանդիպի Երեւանի «Արարատի» հետ, խաղը կսկսվի ժամը 18-ին:
«Իմպուլս»-ն իր երկրորդ ուսումնամարզական հավաքը կանցկացնի Կիպրոսի Այանապա քաղաքում փետրվարի 16-ից մարտի 1-ը: Հավաքի կմեկնի 22 ֆուտբոլիստ, այդ թվում «Իմպուլս»-ի գանացի պաշտպան Ալհասան Իլիասուն, ով թիմին կմիանա Կիպրոսում: