Ֆուտբոլ

Ֆուտբոլի Բարձրագույն խմբի ակումբներին շնորհվեց արտոնագիր

1 րոպեի ընթերցում

Ֆուտբոլի Բարձրագույն խմբի ակումբներին շնորհվեց արտոնագիր

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիյում տեղի է ունեցելակումբների արտոնագրման համակարգի Արտոնագրման կոմիտեի նիստը` ՀՖՖ փոխնախագահ Աշոտ Մանուկյանի նախագահությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՖՖ-ից, յուրաքանչյուր ակումբի փաստաթղթերի ոչ ֆինանսական չափանիշների փաթեթն առանձին քննարկելուց հետո, ինչպես ՀՖՖ պաշտոնական կայքին ասել է ՀՖՖ փոխնախագահ Աշոտ Մանուկյանը, Արտոնագրման կոմիտեն որոշում է ընդունել «Ազգային արտոնագիր» շնորհել «Արարատ», «Փյունիկ», «Գանձասար», «Բանանց», «Միկա», «Ուլիս», «Էրեբունի-Դիլիջան» և «Շիրակ» ակումբներին, ինչը թույլ կտա վերոնշյալ ակումբների առաջին թիմերին մասնակցել ՀՀ Ֆուտբոլի Բարձրագույն խմբի 2012/2013 մրցաշրջանի առաջնությանը:

ՈՒԵՖԱ-ի ակումբային մրցաշարերին մասնակցելու իրավունք ստացած ՀՀ Ֆուտբոլի Բարձրագույն խմբի ակումբներին «ՈՒԵՖԱ-ի արտոնագիր» շնորհելու հարցը կքննարկվի Արտոմագրման կոմիտեի մայիսյան նիստի ընթացքում` ակումբների կողմից ֆինանսական չափանիշի պահանջները բավարարելուց հետո:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում