Հայ մրցավարներն Անթալիայում ֆուտբոլային հանդիպումներ են սպասարկել
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի հայ մրցավարներն ուսումնամարզական հավաքի են մեկնել Անթալիա: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից, հունվարի 26-ից փետրվարի 5-ը նախատեսված հավաքների շրջանակներում մրցավարները սպասարկել են 25 հանդիպում:ՀՖՖ մրցավարական և տեսչական բաժնի պետ Կարեն Նալբանդյանի խոսքով` հավաքներին ներգրաված են եղել Հայաստանի Բարձրագույն առաջնության 20 մրցավար: Նրանք սպասարկել ենռումինական, մոլդովական, ուկրաինական, ղազախական, լեհական և ռուսական ակումբների խաղերը, որոնք նույնպես հավաք էին անցկացնում Անթալիայում:Մարզվելով օրը երեք անգամ` 3-4 ժամով եւ սպասարկելով 25 հանդիպում` Բարձրագույն և Առաջին խմբերի հանդիպումները սպասարկող մրցավարները թե բարելավել են իրենց ֆիզիկական պատրաստվածությունը, թե միաժամանակ մեծ փորձ են ձեռք բերել` նպաստելով իրենց մրցավարական որակների բարելավմանը: