Մովսիսյանը «Կրասնոդար»-ի փոքրիկներ համար լավագույնն է
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը լավագույնն է ճանաչվել երեխաների շրջանում անցկացված քվերակության արդյունքում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Կրասնոդար»-ի պաշտոնական կայքը, թիմի ակադեմիայի ներկայացուցիչները «Vkontakte» սոցիալական կայքում անց են կացրել քվեարկություն: Մասնակիցները պետք է ընտրեին 2011 լավագույն ֆուտբոլիստին: Քվեարկության մասնակիցներն իրենց ձայների35 տոկոսը տվել են Յուրա Մովսիսյանին:
Մովսիսյանը «Կրասնոդար» էր տեղափոխվել 2011 սկզբին: