Ֆուտբոլ

Նեյմարը խփում է 100-րդ գոլը. Տեսանյութ

1 րոպեի ընթերցում

Նեյմարը խփում է 100-րդ գոլը. Տեսանյութ

ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Բրազիլիայի ազգային հավաքականի եւ «Սանթոս»-ի հարձակվող Նեյմարը 20 տարեկանում դարձել է արդեն 100 գոլի հեղինակ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Lenta.ru-ն, փետրվարի 6-ին կայացած հանդիպման ժամանակ բրազիլական ֆուտբոլի աստղն իր ծննդյան օր դարձել է գոլի հեղինակ: Բրազիլիայի առաջնության շրջանակներում «Սանթոս»-ը իր ուժերն է չափել «Պալմերոս»-ի հետ, որտեղ առաջինը հաշիվը բացել է հենց «Սանթոս»-ի աստղը: Սա Նեյմարի 100-րդ գոլն էր իր կարիերայի ընթացքում:

Մեր ժամանակների լավագույն ֆուտբոլիստներից մեկն իր ամբողջ ֆուտբոլային կարիերան անցկացրել է բրազիլական «Սանթոս»-ում: Չնայած, 2011 ամռանը լուրեր էին պտտվում բրազիլացու`«Ռեալ»տեղափոխվելու մասին, սակայն Նեյմարը շարունակել է իր ֆուտբոլային գուծունեությունը «Սանթոս»-ում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում