Կապելոն կարծում է` Տերրին պետք է մնա հավաքականի ավագ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Անգլիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելոն համաձայն չէ անգլիական ասոցիացիայի ընդունած որոշուման հետ:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելովeurosport.ru-ը,իտալացի մասնագետն այն կարծիքին է, թե վերջնական որոշում կարելի է ընդունել միայն դատարանի ընդունած վճռից հետո, որը կլինի հուլիսի 9-ին:
«Ես համաձայն չեմ ասոցիացիայի որոշման հետ: Ջոնը չի կարող մեղադրվել որպես մարզիկ, քանի դեռ դատարանը չի ընդունել համապատասխան որոշումը: Այդ պատճառով կարծում եմ, որ Տերրին պետք է պահպանի ավագի թեւկապը»,- ասել է Կապելոն:
Մի քանի օր առաջ Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիան ընդունել էր որոշում` Տերրիին զրկելու հավաքականի ավագի պաշտոնից: