Հայկ Գեւորգյանն ազատ է արձակվել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:«Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող Հայկ Գեւորգյանն ազատ է արձակվել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից:

Հայկ Գեւորգյանի խափանման միջոցը փոխելու որոշում կայացվել է այսօր: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նա ազատ է արձակվել` չհեռանալու մասին ստորագրությամբ:

Քննարկելով քրեական գործի նյութերը՝ քրեական գործի նախաքննության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը պարզել է, որ Գեւորգյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 1-ին մասով եւ 244-րդ հոդվածով ՝ ճանապարհային երթեւեկության կանոնները խախտելու համար, որը մարդու առողջությանն անզգուշությամբ պատճառել է միջին ծանրության վնաս եւ Ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելու համար:Հունվարի 23-ին նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը եւ հայտարարվել հետախուզում, իսկ փետրվարի 3-ին հայտնաբերվել է եւ տեղափոխվել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ:

Դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը փետրվարի 6-ին որոշում է կայացրել փոփոխել Գեւորգյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը: Նկատի ունենալով, որ Գեւորգյանը մեղադրվում է ոչ մեծ ծանրության հանցանք կատարելու մեջ, նախկինում դատապարտված չի եղել, ունի մշտական բնակության վայր՝ դատախազի գնահատմամբ նման պայմաններում բացակայում է նրան կալանքի տակ պահելու անհրաժեշտությունը:Որոշում է կայացվել նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել ստորագրություն չհեռանալու մասին:

Լուսանկարը`

Գագիկ Շամշյանի

Հարակից նորություն

Հայկ Գեւորգյանի խափանման միջոցը փոխվել է

Հայերեն English Русский

Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից մատակարարումների խաթարումներով. Գևորգ Պապոյան

«Tour of Armenia»-ն`պատմական իրողություն․ մրցաշարի հաղթողը իտալացի Սիմոնե Ռականին է

Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին

Հայաստանում առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում սպասվում է առանց տեղումների եղանակ

Հրդեհ Երևանի Մոլդովական փողոցում․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը

Հայ եղբայրները Գլենդելում փրկել են հրդեհվող ծերանոցի բոլոր բնակիչներին

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցում

Փաշինյանը խոստանում է Tour of Armenia հեծանվավազքի միջազգային մրցաշարը դարձնել ամենամյա

Կրեմլում չեն բացառել, որ Ռուսաստան-Ուկրաինա-ԱՄՆ եռակողմ բանակցությունները կարող են վերսկսվել հոկտեմբերին