Ֆուտբոլ

Գեւորգ Ղազարյանը մեկնաբանել է «Ռոստով»-ի հետ խաղը

1 րոպեի ընթերցում

Գեւորգ Ղազարյանը մեկնաբանել է «Ռոստով»-ի հետ խաղը

ԵՐԵՎԱն, ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ու «Մետալուրգ»-ի անդամ Գեւորգ Ղազարյանը խոսել է «Ռոստով»-ի հետ խաղի մասին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` Ղազարյանին հաջողվել է գրավել ռուսական ակումբի դարպասը, սակայն դա չի օգնել ուկրաինացիներին հաղթել:

Հարձակվողն ասել է` իրենք կարող էին հաղթել, սակայն չեն օգտագործել իրենց հնարավորությունները, երբ չեն իրականացրել 11 մետրանոց հարվածը եւ անմիջապես գնդակ են ընդունել սեփական դարպասը:

Հիշելով իր խփած գոլը` Ղազարյանն ասել է, որ կարողացել է մրցակցի դարպասը գրավել պաշտպանի թիկունքից կատարած հարվածի շնորհիվ: Սա ֆուտբոլիստի առաջին գոլն էր հավաքների ընթացքում:

Պատասխանելով լրագրողի այն հարցին թե ինչ են մտածում նույն մարզաբազայում մարզվող Հայաստանի ազգային հավաքականի անդամները «Մետալուրգ»-ի խաղի մասին, Ղազարյանն ասել է, որ Յուրա Մովսիսյանին դուր է եկել իր թիմակիցների խաղը «Կրասնոդար»-ի հետ, իսկ Պիզելին կարոտում է տղաներին եւ շատ է հետաքրքվում «Մետալուրգ»-ի խաղով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում