Ֆուտբոլ

Բերեզովսկու համար «Դինամո»-ում անցկացրած ամեն օրը տոն է

2 րոպեի ընթերցում

Բերեզովսկու համար «Դինամո»-ում անցկացրած ամեն օրը տոն է

ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի դարպասադահ Ռոնամ Բերեզովսկին հարցազրույց է տվել «Դինամո»-ի պաշտոնական կայքին:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը Բերեզովսկին ասել է, որ «Դինամո»-ն այլեւս այն հին ակումբը չէ, ամեն ինչ մեծ փոփոխությունների է ենթարկվել: Դարպասպահը նշել է, որ պետք է շատ մարզվի եւ անի հնարավորը, որպեսզի քիչ գնդակներ ընդունի սեփական դարպաս:

Ազգային հավաքականի ֆուտբոլիստըտարիքի մասինխոսելիս նշել է, որ երիտասարդների մեջ ճարպկության վարժություններն ավելի լավ է ստացվում, բայց կարեւոր է խաղի ընդհանուր տրամադրությունը եւ դիրքի ճիշտ ընտրությունը: Բերեզովսկին դեռ շարունակում է մեծ բավականություն ստանալ ոչ միայն մարզվելուց, այլ նաեւ թիմում լինելուց:

Բերեզովսկին պատմել է նաեւ, թե ինչպես է ժամանակին հեռացել «Դինամո»-ից: Նշելով, որ թիմի համալրումից հետո դարպասապահին հասկացրել են, որ ինքն այնտեղ ավելորդ է եղել, ինչից հետո մնալն արդեն անիմաստ էր: Անցյալի հուշերը վերհիշելով ազգային հավաքականի ֆուտբոլիստը նշել է, որ իր համար տպավորիչ է եղել երկրպագուների այս պաստառները, որտեղ գրված է եղել հետեւյալը. «Բերեզովսկի=Յաշին»: Իրեն բնորոշ համեստությամբ դարպասապահն ասել է, որ դա իհարկե չափազանցություն է եղել:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում