«Յուվենտուս»-ը ոչ-ոքի է ավարտում հանդիպումը. Տեսանյութ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱն, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայի առաջնության 22-րդ տուրի չորս հանդիպում ավարտվեց ոչ-ոքի:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, «Սերիա Ա»-ի երկու առաջատարները ոչ-ոքի ավարտեցին հանդիպումները: Խաղաղ դաշինք կնքեցին «Յուվենտուս»-«Սիենա» (0-0), «Նովարա»-«Կալյարի» (0-0), «Լեչե»-«Բոլոնիա» (0-0), եւ «Միլան»-«Նապոլի»-ի հանդիպումները: «Ջենովա»-ն հաղթեց «Լացիո»-ին, իսկ «Ֆիորենտինա»-ն` «Ուդինեզե»-ին` երկուսն էլ 3-2 հաշվով: «Պալերմո»-ն սեփական հարկի տակ հաղթեց «Ատլանտա»-ին (2-1), իսկ «Կիեւոն»-ն հյուրընկալելով «Պարմա»-ին` զիջեց 1-2 հաշվով:
Անսպասելի ավարտ ունեցավ «Ռոմա»-«Ինտեր» հանդիպումը: «Գայլերին» («Ռոմա») հաջողվեց չորս անպասախան գնդակ ուղարկել «Ինտեր»-ի դարպասը: