Ֆուտբոլ

Առաջատարները շարունակում են հաղթանակ տոնել «Լա լիգա»-ում. Տեսանյութ

1 րոպեի ընթերցում

Առաջատարները շարունակում են հաղթանակ տոնել «Լա լիգա»-ում. Տեսանյութ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավարտվեց Իսպանական «Լա լիգա»-ի 22-րդ տուրը:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, առաջնության առաջատարները շարունակում են իրենց հաղթարշավը: «Ռեալ»-ն առավելության հասավ «Խետաֆե»-ի նկատմամբ նվազագույն 0:1 հաշվով: «Բարսելոնա»-ն էլ իր հերթին հաղթեց «Ռեալ Սոսյեդատ»-ին` 2 գնդակ ուղարկելով մրցակցի դարպասը, սեփականը ընդունելով միայն մեկը: Իրենց խաղերը ոչ-ոքի ավարտեցին «Ատլետիկ Բիլբաո»- «Էսպանիոլ» (3-3), «Լեւանտե»- «Ռասինգ» (1-1), «Սպորտիգ»- «Օսասունա» (1-1), եւ «Ատլետիկո»- «Վալենսիա» զույգերը:

«Մալյուրկա»-ին հաջողվեց սեփական հարկի տակ առավելության հասնել «Բետիս»-ի նկատմամբ 1-0 հաշվով: «Լա լիգա»-ի մնացած երկու հանդիպումններում գրանցվեց նույն 2-1 հաշիվը` «Սեւիլյա»-ն հաղթեց «Վիլիառեալ»-ին, իսկ «Ռայո Վալենկա»-ն պարտության մատնեց «Սարագոսա»-ն:

«Լա լիգա»-ի մեկ հանդիպում («Գրանադա»-«Մալագա») կկայանա փետրվարի 6-ին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում