Ֆուտբոլ

«Շախտյոր»-ը պարտվեց երկու գնդակի տարբերությամբ

1 րոպեի ընթերցում

«Շախտյոր»-ը պարտվեց երկու գնդակի տարբերությամբ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Copa del Sol միջազգային մրցաշարում իրենց ուժերն են չափել «Շախտյոր»-ն ու «Կոպենհագեն»-ը:«Արմենպրես»-ի փոխանցմամբ, Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիկ Մխիթարյանը «Շախտյոր»-ի մեկնարկային կազմում էր եւ փոխարինվել է միայն երկրորդ խաղակեսում:

Ուկրաինացիներին չի հաջողվել առավելության հասնել Դանիայի չեմպիոն «Կոպենհագեն»-ի նկատմամբ: Դանիական ֆուտբոլի ներկայացուցիչներն առաջինն են բացել խաղի հաշիվը եւ կարողացել կրկնապատկել այն: Խաղն ավարտվել է 2-0 հաշվով` հօգուտ «Կոպենհագեն»-ի:

Սա հանքափորների երրորդ հանդիպումն էր այս մրցաշարում: «Շախտյոր»-ն այժմ ունի հինգ միավոր եւ զբաղեցնում է մրցաշարային աղուսյակի երրորդ հորիզոնականը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում