Մխիթարյանը` «Կոպենհագեն»-ի հետ խաղի մասին
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինական «Շախտյոր»-ն ուսումնամարզական հավաքի շրջանակներում պարտվել է Դանիայի չեմպիոնին:
Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Շախտյոր»-ի պաշտոնական կայքը, Դոնեցկը ներկայացնող ակումբին չի հաջոցվել առավելության հասնել «Կոպենհագեն»-ի նկատմամբ: Խաղից հետո «Շախտյոր»-ի խաղի մասին խոսել է Հայաստանի ազգային հավաքականի եւ հանքափորների կիսապաշտան Հենրիկ Մխիթարյանը:
Ֆուտբոլիստն ասել է որ «Շախտյոր»-ը փորձում էր առաջինը հաջողության հասնել, սակայն խաղն ուրիշ ընթացք է ստացել: Հանքափորներն ունեին շատ հնարավորություններ, ցավոք չեն կարողացել դրանք օգտագործել:Խոսելով խաղի մասին` Մխիթարյանն ասել է, որ սա ընկերական հանդիպում էր, եւ պետք չէ շտապ հետեւություններ անել: Մեզ համար հիմա կարեւորը առաջնությանը նախապատրաստվելն է, իսկ կարեւոր հարցը հանքափորների` իրենց սխալները շտկելն է:
Իսպանիայում ընթացքող Copa del Sol միջազգային մրցաշարում միմյանց հետ մրցել են Դանիայի չեմպիոն «Կոպենհագեն»-ը եւ Ուկրաինայի չեմպիոն «Շախտյոր»-ը: Խաղն ավարտվել է 2-0 հաշվով` հօգուտ դանիացիների: