Ֆուտբոլ

Գեւորգ Ղազարյանի գոլը չօգնեց «Մետալուրգ»-ին հաղթել

1 րոպեի ընթերցում

Գեւորգ Ղազարյանի գոլը չօգնեց «Մետալուրգ»-ին հաղթել

ԵՐԵՎԱՆ, 4 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինական «Մետալուրգ»-ը ընկերական հանդիպում անցկացրեց ռուսական «Ռոստով»-ի հետ:

Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Metaliurg.ru-ը, ընկերական հանդիպումը կայացավ թուրքական Սիդ քաղաքում: Ուսումնամարզական հավաքի շրջանակներում «Մետալուրգ»-ը պարտվեց «Ռոստով»-ին`1-2 հաշվով: Խաղի հաշիվը առաջինը բացեցին ռուսական ակումբի ներկայացուցիչները: «Ռոստով»-ի ֆուտբոլիստներին հաջողվեց նաեւ երկրորդ գնդակն ուղարկել դոնեցկյան ակումբի դարպասը: Խաղավարտին մոտ Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Գեւորգ Ղազարյանին հաջողվեց կրճատել հաշվի տարբերությունը, սակայն խաղը փրկել չստացվեց:

Այս խաղին մասնակցեց նաեւ ազգային հավաքականի մեկ այլ անդամ` Կառլեն Մկրտչյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում