Մովսիսյանի թիմը հաղթեց նվազագույն հաշվով
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կրասնոդարը ներկայացնող համանուն թիմը հաղթեց ընկերական հանդիպման ժամանակ:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Կրասնոդար»-ի պաշտոնական կայքը, Մովսիսյանը Կրասնոդարը ներկայացնող թիմի հետ հաղթանակ տարավ մոլդովական «Դաչիա»-ի հետ խաղում: Ազգային հավաքականի անդամը մասնակցեց ամբողջ խաղին, բայց չկարողացավ գոլի հեղինակ դառնալ:
«Կանաչասեւեր»-ից աչքի ընկավ միայն Տուբիչը: Պաշտպանին հաջողվեց մրցակցի դարպասը գրավել անկյունային խաղարկումից հետո:
Սա «Կրասնոդար»-ի չորրորդ ընկերական հադիպումն էր ուսումնամարզական հավաքի ընթացքում: