«Բանանց»-ը զիջեց
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուսումնաբարզական հավաքի ժամանակ իրենց ուժերը չափեցին Հայաստանի բարձրագույն խմբի երկու թիմեր:
Ինչպես տեղեկացնում «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Բանանց»-ի պաշտոնական կայքը, փետրվարի 3-ին «Բանանց»-ն ընկերեկան հանդիպում անցկացրեց «Փյունիկ»-ի հետ: Խաղը հարուստ չէր գոլերով, սակայն «Փյունիկ»-ին հաջողվեց վերջին րոպեին հաջողությունը թեքել իր կողմը: Մայրաքաղաքայիններից գոլի հեղինակ դարձավ Էդգար Հարութունյանը:
«Բանանց»-ը իր հաջորդ հանդիպումը կանցկացնի «Միկա»-ի հետ փետրվարի 9-ին: