Ֆուտբոլ

Պաչաջյանի և Ալեքսանյանի «Սանաթ նավթ»-ը պարտություն է կրել «Մալավան»-ից

1 րոպեի ընթերցում

Պաչաջյանի և Ալեքսանյանի «Սանաթ նավթ»-ը պարտություն է կրել «Մալավան»-ից

ԵՐԵՎԱՆ, 3 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի առաջնության 24-րդ տուրում Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներ Վալերի Ալեքսանյանի և Լևոն Պաչաջյանի «Սանաթ նավթ»-ը սեփական հարկի տակ 1:2 հաշվով պարտություն է կրել «Մալավան»-ից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, մեր երկու ֆուտբոլիստներն էլ խաղադաշտ են դուրս եկել թիմի մեկնարկային կազմում եւ մասնակցել ողջ հանդիպմանը: Պաչաջյանն աչքի է ընկել դեղին քարտով:

Այս պարտությունից հետո «Սանաթ նավթ»-ը 30 միավորով մրցաշարային աղյուսակում 11-րդ հորիզոնականում է:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում