Ֆուտբոլ

«ՊՍԺ»-ն պատրաստ է ձեռք բերել Կակային

1 րոպեի ընթերցում

«ՊՍԺ»-ն պատրաստ է ձեռք բերել Կակային

ԵՐԵՎԱՆ, 3 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «ՊՍԺ»-ն պատրաստ է ձեռք բերել Կակային, եթե «Ռեալ»-ը որոշի վաճառել նրան: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով eurosport.ru-ն, այս մասին հայտարարել է «ՊՍԺ»-ի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին: Այս ձմռանը փարիզյան ակումբը կրկին հանդես էր եկել պատրաստակամությամբ Կակային ձեռք բերելու համար, սակայն «արքայական» ակումբը հրաժարվում է վաճառել բրազիլացուն: Բացի այդ, Անչելոտին նաև ավելացրել է, որ Կակային ձեռք բերելը իր թիմի գլխավոր նպատակը չէ: Իսկ Կական նշել է, որ չի պատրաստվում լքել Մադրիդը:

Կական արդեն փորձ ունի խաղալ Անչելոտիի ղեկավարությամբ: Նրանք միասին աշխատել են 2003-2009 թթ-ին` «Միլան»-ում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում