Ֆուտբոլ

Գարետ Բեյլի համար պայքարում են «Չելսի»-ն ու «Բարսա»-ն

1 րոպեի ընթերցում

Գարետ Բեյլի համար պայքարում են «Չելսի»-ն ու «Բարսա»-ն

ԵՐԵՎԱՆ, 3 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Բարսելոնա»-ն ցանկանում է ձեռք բերել «Տոտտենհեմ»-ի խաղացող Գարետ Բեյլին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով championat.com-ը, երիտասարդ Բեյլի համար պայքար են մղում եվրոպական շատ գրանդ ակումբներ: Վերջին խոշոր առաջարկն արել էր «Չելսի»-ն: «Ազնվականներ»-ը Բեյլի դիմաց պատրաստ էին վճարել 50 մլն եվրո, բայց «Տոտտենհեմ»-ը մերժել էր նրանց: Իսկ այժմ 22-ամյա պաշտպանի ծառայություններով հետաքրքրված է կատալոնական «Բարսելոնա»-ն: Այդ նպատակով «Բարսա»-ի սպորտային տնօրեն Անդոնի Սուբիսարետտան մեկնել է Անգլիա, որտեղ հանդիպել է «Տոտտենհեմ»-ի ղեկավարության հետ: Այնտեղ նրան ասել են, որ, եթե Բեյլը հանվի վաճառքի, ապա նրա արժեքը կլինի ոչ պակաս, քան 50 մլն եվրո:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում