«Ռեալ»-ը նախատեսում է ձեռք բերել Ագուերոյին և Լլորյենտեին
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արքայական ակումբը կմտածի Ագուերոյին և Լլորյենտեին ձեռք բերելու մասին, եթե Իգուաինը հեռանա «Ռեալ»-ից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով championat.com-ը, ամռանը Իգուաինը հնարավոր է լքի «Ռեալ»-ը և տեղափոխվի «Չելսի»: Հիշեցնենք որ, վերջերս «Չելսի»-ն 40 մլն եվրո էր առաջարկել արգենտինացու դիմաց, սակայն մերժվել էր «Ռեալ»-ի կողմից, բայց ըստ որոշ լուրերի, ամառային տրանսֆերային պատուհանի բացման ժամանակ «Չելսի»-ն նոր առաջարկով հանդես կգա և կփորձի ձեռք բերել նրան:
Իգուաինի թիմից հեռանալու դեպքում «Ռեալ»-ը նրա բացը կփորձի լրացնել Բիլբաոյի «Ատլետիկ»-ի հարձակվող Ֆերնանդո Լլորյենտեով և «Մանչեսթեր Սիթի»-ի հարձակվող Սերխիո Ագուերոյով, ում «արքայական» ակումբը ցանկանում էր ձեռք բերել անցած տարի, սակայն Ագուերոն տեղափոխվել է Անգլիա: