«Արսենալ»-ը հետաքրքրված է Խավի Գարսիայի ծառայություններով
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոնդոնի «Արսենալ»-ը հետաքրքրված է Խավի Գարսիայի ծառայություններով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով championat.com-ը, «Արսենալ»-ը արդեն առաջարկ է պատրաստում ներկայացնել «Բենֆիկա»-ին` 24-ամյա կիսապաշտպանին ձեռք բերելու համար: Ներկայումս Գարսիայի ծառայությունները գնահատվում են 10,5 մլն եվրո և ենթադրվում է, որ «կանոնիրներ»-ի առաջարկը կլինի այդ սահմաններում:
Գարսիան Մադրիդի «Ռեալ»-ի սան է և «Բենֆիկա» է տեղափոխվել 2009 թ-ին: Նա այս տարի Պորտուգալիայի առաջնությունում անցկացրած 13 խաղում աչքի է ընկել 1 անգամ: