Իրավունք

Նվազել է անչափահաս մուրացիկների թիվը

1 րոպեի ընթերցում

Նվազել է անչափահաս մուրացիկների թիվը

ԵՐԵՎԱՆ, 3 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մուրացիկ անչափահասների թիվը նվազել է հանրապետությունում 2011թ-ի ընթացքում: «Արմենպրես»-ի տեղեկացմամբ` փետրվարի 3-ին լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության երրորդ վարչության պետի տեղակալ Նելլի Դուրյանը նշեց, որ եթե նախորդ տարիներին նրանց թիվը հասնում էր 300-ի, ապա կտրուկ նվազելով` դարձել է 16: «Աշխատանքները, որոնք ոստիկանությունը կատարել է շահագրգիռ նախարությունների եւ միջազգային կազմակերպությունների հետ, պետք է լինի ամենօրյա, որպեսզի երեխան չհայտնվի փողոցում»,-ասաց Դուրյանը: Նա նշեց, որ անչափահաս մուրացկանները ավելի շատ գտնվում են Երեւանում, Վանաձորում եւ Գյումրիում: Նրանք այն երեխաներն են, որոնք հաշվառման մեջ են գտնվում: Անընդհատ աշխատանք է տարվում երեխայի եւ ծնողի հետ: Կան դեպքեր, որ երեխան մուրացկան է դառնում ծնողի դրդմամբ: Այդ դեպքում երեխայի հետ ավելի հեշտ է աշխատել:

Շատ կարեւոր է, որ երեխան մեծանա ընտանիքում, եթե դա նրան դեմ չէ, այսինքն`նրա կյանքին վտանգ չի սպառնում:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում