Ֆուտբոլ

Մխիթարյանի «Շախտյոր»-ը հաղթեց

1 րոպեի ընթերցում

Մխիթարյանի «Շախտյոր»-ը հաղթեց

ԵՐԵՎԱՆ, 3 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինական «Շախտյոր»-ը հաղթեց նորվեգական «Տրոմսե»-ին:

Ինչպես հաղորդում է «Արմնեպրես»-ը, վկայակոչելով «Շախտյոր»-ի պաշտոնական կայքը, Իսպանիայում ընթացողCopa del Sol-ի միջազգային մրցաշարում հանքափորները հաղթեցին նվազագույն առավելությամբ: Միակ գոլի հեղինակն էր Էդուարդոն, ով առաջ մղեց «hանքափորներ»ին 25-րդ րոպեին:

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիկ Մխիթարյան մասնակցեց հանդիպմանը եւ փոխարինվեց 61-րդ րոպեին:

«Շախտյոր»-ն իր հաջորդ հանդիպումըCopa del Sol-ում կանցկացնի փետրվարի 5-ին, որտեղ ուժերը կչափի դանիական «Կոպենհագեն»-ի հետ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում