Ֆուտբոլ

Մեսսին առաջատարն է

1 րոպեի ընթերցում

Մեսսին առաջատարն է

ԵՐԵՎԱՆ, 2 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Բարսելոնա»-ի առաջատար Լիոնել Մեսսին այս տարի Լա Լիգայում կատարած փոխանցումների թվով առաջատարն է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով eurosport.ru-ն, արգենտինացին այս տարի կատարել է 279 փոխանցում: Այս ցուցանիշով 2-րդ և 3-րդ տեղն են զբաղեցնում «Էսպանյոլ»-ի խաղացողներ Դիդակ Վիլան (251) և Ժոան Վերդուն (241):

Հետևելով Մեսսիի վերաբերյալ վիճակագրությանը հարկ է նշել, որ «Բարսելոնա»-ն 89 տոկոս հաղթում է այն խաղերում, որտեղ Մեսսին գոլի հեղինակ է դառնում: Բացի այդ, արգենտինացին «Բարսելոնա»-ի` մրցակիցների դարպասին ամենաշատ հարված կատարած ֆուտբոլիստն է:

Մեսսին 2004 թ-ից Լա Լիգայում անցկացրել է 197 հանդիպում և խփել է 141 գնդակ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում