Մարսելի «Օլիմպիկ»-ը եզրափակչում է
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարսելի «Օլիմպիկ»-ը դուրս է եկել Ֆրանսիայի գավաթի եզրափակիչ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, կիսաեզրափակիչում մարսելցիները 2-1 հաշվով հաղթել են «Նիս»-ին:
Խաղի 16-րդ րոպեին Ռեմին բացել է խաղի հաշիվը: «Նիս»-ի ֆուտբոլիստներին հաջողվել է մինչև ընդմիջման գնալը հավասարեցնել հաշիվը: 44-րդ րոպեին գոլի հեղինակ է դարձել Մունյեն, իսկ 57-րդ րոպեին Բրանդաոն կրկին առաջ է մղել «Օլիմպիկ»-ին: Այս հաշիվը պահպանվել է մինչև խաղի ավարտը, և մարսելցիները դուրս են եկել եզրափակիչ, որտեղ կմրցեն Լիոնի «Օլիմպիկ»-ի հետ, ով իր հերթին պայքարից դուրս էր թողել «Լորյան»-ին` հաղթելով նրան 4-2 հաշվով: