Լավագույնը «Բարսելոնա»-ն է
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի պատմության եւ վիճակագրության ֆեդերացիան հրապարակել է ամենահայտնի ակումբների ցուցակը:
«Արմենպրես»-ի տեղեկացմամբ` այս տարի ցուցակի առաջին հորիզոնականններում իսպանական ակումբներ են: Առաջին հորիզոնականում «Բարսելոնա»-ն է` 359 ձայնով: Կատալոնացիներին հաջորդում են «արքայական» ակումբի ֆուտբոլիստները` 302 ձայնով: Եռյակը եզրափակում է արգենտինական «Վելես Սարսֆիլդ»-ը` 271: Լավագույն տասնյակում ընդգրկված են նաեւ «Մանչեստեր Յունայթեդ»-ը, «Մանչեստեր Սիթի»-ն, «Սանթոս»-ը «Ունիվերսիադա Դե Չիլի»-ը, «Ունիվերսիադա Կատոլիկա Սանտիագո»-ն եւ «Բենֆիկա»-ն: Այս մասին հայտնում էhttp://www.iffhs.de/-ը: