Բերեզովսկին հաջող բուժզննում է անցել
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկին անցել է «Դինամո»-ի բուժզննումը:
«Արմենպրես»-ի տեղեկացմամբ` Բերեզովսկին տեղափոխվում է նոր ակումբ: Մոսկվայի «Դինամո» տեղափոխվելու առաջ դարպասապահը հաջող բուժզննում է անցել եւ կմեկնի Իսպանաիայի ուսումնամարզական հավաքի` արդեն որպես մոսկովյան ակումբի լիարժեք անդամ:
Բերեզովսկին հանդես էր գալիս «Խիմկի» կազմում եւ միայն օրեր առաջ է առաջարկ ստացել տեղափոխության մասին: Հայաստանի ազգային հավաքականի ադամը նախկինում եւս հանդես է եկել «Դինամո»-ի կազմում: