Ֆուտբոլ

Դարպասապահը կարող է խախտել կանոները, եթե նա «Բարսելոնա»-ի ֆուտբոլիստ է

1 րոպեի ընթերցում

Դարպասապահը կարող է խախտել կանոները, եթե նա «Բարսելոնա»-ի ֆուտբոլիստ է

ԵՐԵՎԱՆ, 2 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄՆԵՊՐԵՍ: «Ռեալ»-ի ներկայացուցիչները մենաբանել են «Վալենսիա»-«Բարսելոնա» խաղը:«Արմենպրես»-ի տեղեկացմամբ` խաղից հետո հանդիպման մասին խոսել է Ժոզե Մոուրինյոյի մամլո խոսնակը: Էլադիո Պարամեսը մեկնաբանել է «Բարսելոնա»-ի դարպասապահի հետ կապված միջադեպը, երբ ֆուտբոլիստը ձեռքով է կասեցրել գնդակը` տուգանային հրապարակից դուրս:

«Ինչպես երեւում է մեր ֆուտբոլում նոր կանոններ կան: Դարպասապահը կարող է ձեռքով խաղալ տուգանային հրապարակից դուրս եւ նա չի տուգանվի դրա համար: Կամ գուցե դա վերաբերում է միյան մեկ թիմի»,- ասել էԷլադիո Պարամեսը:

Իսպանիայի գավաթի կիսաեզրափակիչ խաղը «Վալենսիա»-«Բարսելոնա»-ի միջեւ ավարտվել է 1-1 հաշվով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում