Եգիպտական ֆուտբոլի սեւ օրը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱն, 2 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Եգիպտոսի առաջնության ժամանակ տեղի է ունեցել ողբերգական միջադեպ:«Արմենպրես»-ի տեղեկացմամբ 73 մարդ է մահացել «Ալ Մարսի»-«Ալ Ահլի» ֆուտբոլային հանդիպման ժամանակ: Անկարգությունների հետեւանգով տուժել են նաեւ երկու ֆուտբոլիստներ:
Սկզբնական շրջանում հայտարարվում էր 35 զոհերի մասին, սակայն նրանց թիվը հասել է 73-ի: «Սա եգիպտական ֆուտբոլի պատմության մեջ ամենասեւ օրն է»,- ասել է Եգիպտոսի առողջապահության նախարարը:
Անկարգությունները հրահրողները հիմնականում օգտագործել են շշեր, քարեր եւ հրավառության միջոցներ, այս մասին հայտնում էhttp://terrikon.com/-ը: