ՖԻՖԱ-ն փոխում է ֆուտբոլի կանոները
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան իր նոր խորհրդի նիստում կընդունի ֆուտբոլային նորօրենքներ:«Արմենպրես»-ի տեղեկացմամբ` ՖԻՖԱ-ն կփոխի խաղի կանոնները, որոնք վերաբերում են 3-րդ եւ 12-րդ կետերին:
Առաջին փոփոխությունը կվերաբերի խաղացողների քանակին: ֆուտբոլիստները փոխարինման կարող են ելնել նաեւ ավելացված րոպեներին: Օրենք է ընդունվելու նաեւ կանոնների խախտման եւ անկարգապահ պահվածքի համար: Ֆուտբոլիստներն այլեւս չեն հեռացվի մարզադաշտից: Այստեղ ասվում է այն դեպքերի մասին, երբ ֆուտբոլիստները զրկում էին մրցակցին գոլ խփելուց հնարավորությունից: Այս դեպքերում մրցակիցն իրավունք էր ստանում 11 մետրանոց հարված կատարելու, իսկ ֆուտբոլիստը որակազրկվում էր:
ՖԻՖԱ-ի նիստը կկայանա մարտի 3-ին` Անգլիայում, այս մասին հայտնում էhttp://sport.mail.ru-ը: