Հայ եւ վրացի ուսանողների փոխանակման ծրագիր կիրականացվի

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նոր ուսումնական տարում Վրաստանում կսովորեն յոթ հայ ուսանողներ, նույնքան վրացի ուսանողներ էլ` Հայաստանում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` փետրվարի 2-ին հայ եւ վրացի ուսանողների հետ հանդիպման ժամանակ Հայաստանում Վրաստանի դեսպան Գեորգի Տաբատաձեն շեշտեց, որ դա եւս կօգնի երկու երկրների միջեւ առկա հարաբերությունների զարգացմանը: «Գիտական կոնտակտները հիմք են երկու ժողուրդների քաղաքական հարաբերությունների զարգացման համար: Այն երիտասարդները, ովքեր կարող են լավ հարաբերություններ ստեղծել հիմա, հետագայում կարող են ակտիվ մասնակցություն ունենալ երկու երկրների միջեւ հարաբերությունների զարգացմանը»,- նշեց դեսպանը: Նա ուրախությամբ արձանագրեց, որ բացի բարձրագույն կրթական համագործակցությունից նմանատիպ ծրագրեր են իրականացվում նաեւ հանրակրթության ոլորտում: «Հայ դպրոցականները մասնակցել են Վրաստանում անցկացվող միջոցառումներին եւ ուրախալի է, որ այդ քայլերը սկսվում են փոքր հասակից»,- նշեց Գեորգի Տաբատաձեն:

Հայերեն English

Ծանրամարտի աշխարհի առաջնությունների դրոշը փոխանցվել է Հայաստանին

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա

Հոգեբուժարանում հաշվառված անձը կասկածվում է 29-ամյա երիտասարդին դանակահարելու և սպանելու մեջ․ Ոստիկանությունը ձերբակալել է կասկածյալին

Ընդդիմադիրները փողոցում ներկայացրել են իրենց համախմբման օրակարգը, Ռուբինյանը նրանց մեղադրել է ՀՀ անկախության դեմ պայքարելու մեջ

Ալիևը հույս է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը կոնկրետ արդյունքներ կտա

ՀՀ ԶՈՒ ղեկավարությունը մեծ ուշադրություն է դարձնում հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների սպառազինությանը

Փաշինյանը ցավակցել է Կրակովում կրակոցների հետևանքով զոհերի ընտանիքներին

Հայաստանի լեռնային և նախալեռնային գոտիներում տեղումներ կդիտվեն ձյան և թաց ձյան տեսքով

Փաշինյանը պատարագի է մասնակցել Նորավանքում

Վարազդատ Լալայանը` աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր