Ֆուտբոլ

«Բարսելոնա»-ն ոչ-ոքի է ավարտել խաղը

1 րոպեի ընթերցում

«Բարսելոնա»-ն ոչ-ոքի է ավարտել խաղը

ԵՐԵՎԱՆ, 2 ՓԵՐՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Իսպանիայի գավաթի առաջին կիսաեզրափակչում «Բարսելոնա»-ն հյուրընկալվել է «Վալենսիա»-ին:

«Արմենպրես»-ի տեղեկացմամբ` «Վալենսիա»-«Բարսելոնա» խաղը ավարտվել է ոչ-ոքի: Փետրվարի 1-ին կայացած խաղում չղջիկներին հաջողվել է առաջինը բացել խաղի հաշիվը: «Վալենսիա»-ի կազմում աչքի է ընկել Ժանասը: Կատալոնացիներից պահանջվել է ընդամենը 8 րոպե խաղի հաշիվը հավասարեցնելու համար: 35-րդ րոպեին Կարլես Պույոլը գրավել է մրցակցի դարպասը: Այս մասին հայտնում էhttp://www.eurosport.ru-ը:

Մեսսին չի հաջողվել իրացնել 56-րդ րոպեին նշանակված 11 մետրանոց: Խաղն ավարտվել է 1-1:

Այս թիմերի երկրորդ հանդիպումը կկայանա փետրվարի 8-ին` արդեն «Բարսելոնա»-ի դաշտում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում