«Շախտյոր»-ին չհաջողվեց առավելության հասնել
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինական «Շախտյոր»-ն ընկերական հանդիպման շրջանակներում փետրվարի 1-ին ուժերը չափեց նորվեգական «Օդդ Գրենլանդ»-ի հետ:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Շախտյոր»-ի պաշտոնական կայքը, Մխիթարյանի թիմն Իսպանիայում ընթացող այս խաղի ժամանակ մրցեց նորվեգական «Օդդ Գրենլանդ»-ի հետ: «Հանքափորներ»-ի խաղը նորվեգացիների հետ ավարտվեց 2-1` հօգուտ «Օդդ Գրենլանդ»-ի:
Առաջինը խաղի հաշիվը բացեցին «Շախտյոր»-ի ֆուտբոլիստները: Գնդակը մրցակցի դարպաս ուղարկեց Կրիվցովը: Հաշիվը հավասարեցրեց «Օդդ Գրենլանդ»-ի ֆուտբոլիստ Ֆեւանը: Նորվեգացիներին առաջ մղեց Յոնսենը` հաշիվը դարձնելով 2-1: