Ֆուտբոլ

«Արսենալ»-ը նոր ձեռքբերում ունեցավ

1 րոպեի ընթերցում

«Արսենալ»-ը նոր ձեռքբերում ունեցավ

ԵՐԵՎԱՆ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոնդոնի «Արսենալ»-ը պայմանագիր է ստորագրել երիտասարդ գերմանացի ֆուտբոլիստ Թոմաս Այսֆելդի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով eurosport.ru-ն, 19-ամյա կիսապաշտպանը «Արսենալ» է տեղափոխվել Դորտմունդի «Բորուսսիա»-ից: Այսֆելդի մասին կարծիք է հայտնել «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը. «Նա լավ ֆուտբոլիստ է, երիտասարդ, հրաշալի ֆուտբոլային տաղանդով և ունի բոլոր հնարավորությունները ուժեղացնելու մեր թիմի կազմը: Մենք կարծում ենք, որ այդպիսի տեխնիկայով և շարժունակությամբ ֆուտբոլիստը կարող է ավելի զարգացնել իր որակները և շարժվել առաջ»:

«Արսենալ»-ում հույս ունեն նոր երիտասարդներով կիսապաշտպանությունում լրացնել այն բացը, որը ստեղծվել է Ֆաբրեգասի` թիմից հեռանալուց հետո:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում