Քաղաքականություն

Համամասնական ընտրակարգին անցնելու հարցն ԱԺ-ում կքննարկվի երկու շաբաթից

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամբողջովին համամասնական ընտրակարգին անցելու վերաբերյալ քննարկումներն Ազգային ժողովում տեղի կունենան փետրվարի 15-ին: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարեց հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը:

Վերջինս այս առնչությամբ նամակ է ստացել ինչպես ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանից, այնպես էլ խմբակցություններից: Նամակի տակ ստորագրել են Արամ Սաֆարյանը (ԲՀԿ), Արտյուշ Շահբազյանը (ՀՅԴ) և Լարիսա Ալավերդյանը (Ժառանգություն):

«Մեր խմբակցությունը ևս քննարկել է այս հարցով լսումներ անցկացնելու անհրաժեշտությունը»,- նշեց ՀՀԿ-ական Դավիթ Հարությունյանը: Նա նաև տեղակացրեց, որ ԱԺ նախագահը չի բացառել, որ այդ լսումներին ինքը կարող է անձամբ ներկա լինել:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում