Ֆուտբոլ

Բերեզովսկին կշարունակի խաղալ նախկինի պես

1 րոպեի ընթերցում

Բերեզովսկին կշարունակի խաղալ նախկինի պես

ԵՐԵՎԱՆ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսական ֆուտբոլի հայտնի մասնագետ Անատոլի Բիշովը մեկնաբանել է Բերեզովսկու տեղափոխությունը «Դինամո»:«Արմենպրես»-ի տեղեկացմամբ` Բիշովը համոզված է, որ դարպասապահը կշարունակի խաղալ այնպես, ինչպես սովորաբար խաղում է: Բերեզովսկին իր մեջ ունի մեր բոլոր դարպասապահների ամենալավ կողմերը:

Մոսկովյան «Դինամո»-ի նախկին անդամը Բերեզովկու մեջ առանձնացել է պրոֆեսիոնալ վերաբերմունքը ու նվիրվածոթյունն իր գործին:«Ինձ նրա տարիքը բացարձակ չի հուզում: Ես խոսել եմ Բերեզովսկու հետ: Նրա պատրաստակամությունը եւ նորից խաղալու ցանկությունը հարգանքի է արժանի»,- ասել է Բիշովը:

Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահը մոսկովյան «Դինամո» է տեղափոխվել «Խիմկի»-ից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում