Ֆուտբոլ

Պավլուչենկոն լքեց Անգլիան

1 րոպեի ընթերցում

Պավլուչենկոն լքեց Անգլիան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊԵՍ: Ֆուտբոլի Ռուսաստանի ազգային հավաքականի եւ անգլիական «Տոտենհեմ»-ի հարձակվող Ռոման Պավլուչենկոն տեղափոխվեց «Լոկոմոտիվ»:

«Արմենպրես»-ի տեղեկացմամբ Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչ հանդիպումներից առաջ ռուսական «Լոկոմոտիվ»-ը համալրում է կազմը: Թիմը կուժեղացնի «Տոտենհեմ»-ի ֆուտբոլիստ Ռոման Պավլուչենկոն: Այս մասին հայտնում է http://uefa.de/-ը: Ֆուտբոլիստը պայմանագիրը կստորագրի բժշկական զննություն անցնելուց հետո:

Ընթացիկ խաղաշրջանում Պավլուչենկոն «Տոտենհեմ»-ի կազմում մասնակցել է միայն տասը խաղի եւ դարձել չորս գոլի հեղինակ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում