Ֆուտբոլ

«Ուլիս»-ը խոշոր հաշվով առավելության հասավ «Միկա»-ի նկատմամբ

1 րոպեի ընթերցում

«Ուլիս»-ը խոշոր հաշվով առավելության հասավ «Միկա»-ի նկատմամբ

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի չեմպիոն «Ուլիս»-ը ստուգողական խաղում 3:0 խոշոր հաշվով առավելության է հասել Երևանի «Միկա»-ի նկատմամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Ուլիս»-ի մամուլի ծառայությունից, Ավանի ֆուտբոլի ակադեմիայում տեղի ունեցած խաղում «Ուլիս»-ի կազմում երկու գոլի հեղինակ է դարձել Գևորգ Նռանյանը: Եվս մեկ անգամ աչքի է ընկել կոտդիվուարցի Սամուել Զոկուն:

«Ուլիս»-ը պատրաստվում է վրացական Ուռեկիում ուսումնամարզական հավաք անցկացնել; Փետրվարի վեցից սկսվող ուսումնամարզական հավաքի ընթացքում «Ուլիս»-ը կմրցի Վրաստանի առաջնության բարձրագույն խմբի ներկայացուցիչ Մարտվիլիի «Մերանի»-ի, ինչպես նաև առաջին խմբի թիմեր Բաթումիի «Դինամո»-ի և Սաչխարեի Չիխուրայի հետ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում