Ֆուտբոլ

Պոգրեբնյակը տեղափոխվեց «Ֆուլհեմ»

1 րոպեի ընթերցում

Պոգրեբնյակը տեղափոխվեց «Ֆուլհեմ»

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի հավաքականի և գերմանական «Շտուտգարտ»-ի հարձակվող Պավել Պոգրեբնյակը տեղափոխվել է անգլիական «Ֆուլհեմ»: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով eurosport.ru-ն, Պոգրեբնյակը հունվարի 31-ին բուժզննում է անցել «Ֆուլհեմ»-ում և պայմանագիր է ստորագրել թիմի հետ: Այլ մանրամասների մասին տեղեկություն չի հաղորդվում: Ռուս հարձակվողը դժգոհ էր «Շտուտգարտ»-ում իր կարգավիճակից և սպասելի էր, որ նա կլքի թիմը: Այս մրցաշրջանում «Շտուտգարտ»-ի կազմում նա անցկացրել էր 14 խաղ և դարձել էր 1 գոլի հեղինակ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում