Կառլեն Մկրտչյանն ու Գևորգ Ղազարյանը կխաղան Յուրա Մովսիսյանի դեմ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպաններ Գևորգ Ղազարյանի և Կառլեն Մկրտչյանի Դոնեցկի «Մետալուրգը» հունվարի 30-ից փետրվարի 10-ն ուսումնամարզական հավաք է անցկացնելու Թուրքիայում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով դոնեցկյան ակումբի պաշտոնական կայքը, Վլադիմիր Պյատենկոյի սաները 4 ստուգողական հանդիպում կանցկացնեն:
Փետրվարի 1-ին «Մետալուրգ»-ը կհանդիպի Յուրա Մովսիսյանի «Կրասնոդարին», 4-ին' «Ռոստովին», 7-ին' չեխական «Մլադա Բոլեսլավին», իսկ փետրվարի 10-ին' բոսնիական «Շիրոկի Բրեգին»:
Սա կլինի դոնեցկյան թիմի երկրորդ ուսումնամարզական հավաքը: