Ֆուտբոլ

Յոահիմ Լյովը չի փոխարինի Մոուրինյոյին

1 րոպեի ընթերցում

Յոահիմ Լյովը չի փոխարինի Մոուրինյոյին

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Գերմանիայի ազգային հավաքականի գլխավոր մազրիչ Յոհիմ Լյովը մեկնաբանել է խոսակցություններն այն մասին, թե նա կարող է գլխավորել «Ռեալ»-ը:«Արմենպրես»-ի տեղեկացմամբ Լյովը իր պայմանագիրը Բունդեսի հավաքականի հետ ավարտում է 2014 թվականին: Հայտնում է http://www.eurosport.ru/-ը: Գերմանացի մասնագետը կարծում է, որ դժվար թե ավելի հարմար տարբերակ գտնեն, քան` Մոուրինյոն է:

«Մոուրինյոն պետք է դիմանա մինչեւ 2014 թվական, մինչեւ ես կավարտեմ պայմանագիրս Գերմանիայի հավաքականի հետ, իսկ եթե լուրջ, ապա չեմ կարծում, որ Մոուրինյոյին արժանի մեկին գտնեն»,- ասել է Լյովը:

Վերջին շրջանի «Էլ կլասիկո»-ներից հետո ԶԼՄ-ներում շրջանառվում են լուրեր, որ «Ռեալ»-ի ղեկավարները պորտուգալացի մասնագետին փոխարինող են փնտրում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում