Մովսիսյանը` «հեթրիքի» հեղինակ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային հավաքականի ֆուտբոլիստ Յուրա Մովսիսյանը մարզումային խաղի ընթացքում դարձել է երեք գոլի հեղինակ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Կրասնոդար»-ի պաշտոնական կյաքը, ուսումնամարզական հավաքի շրջանակներում տեղի է ունեցել «մինի» խաղ «կարմիրների» եւ «կանաչների» մրջեւ: Մեկ ընդհանուր 40 րոպե տեւած խաղի ընթացքում Մովսիսյանին հաջողվել է երեք գնդակ ուղարկել «կանաչների» դարպասը:
«Կարմիրներին» հաջողվել է եւս մեկ գնդակ ուղարկել «կանաչների» դարպաս: Մինի Խաղն ավարտվել է 4-0` հօգուտ «կարմիրների»: