Ֆուտբոլ

«Շախտյոր»-ը հաղթեց` ոչ-ոքի ավարտելով հիմնական ժամանակը. Տեսանյութ

1 րոպեի ընթերցում

«Շախտյոր»-ը հաղթեց` ոչ-ոքի ավարտելով հիմնական ժամանակը. Տեսանյութ

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Շախտյոր»-ի հաղթանակով մեկնարկեցCopa del Sol-2012 խմբային փուլը:«Արմենպրես»-ի հաղորդմամբ հանքափորները հաջողության հասան «Օլեսունն»-ի նկատմամբ միայն հետխաղյա 11 մետրանոց հարվածների շնորհիվ: Այս մասին հայտնում էhttp://shakhtar.com-ը: Երկու խաղակեսերի ընթացքում թիմերը միմյանց դարպասն ուղարկեցին երկուական գնդակ: Հանքափորներից հաջողության հասավ Ֆերնանդինյոն` 6-րդ րոպեին: Հաշիվը կրկնպատկեց Մյուկլեբուստը` 39-րդ րոպեին: Նորվեգացիներին հաջողվեց կրճատել հաշվի հավասարակշռությունը միայն 49-րդ րոպեին. գոլի հեղինակ է դարձել Արնեֆորդը, իսկ հաշիվը հավասարեցրեց Սելեզնեւը` 67-րդ րոպեին:

Խաղի ավարտից հետո նշանակվեց 11 մետրանոց հարվածաշար: Ուկրաինական ակումբի ֆուտբոլիստները` այդ թվում նաեւ Մխիթարյանը,անթերի իրացրեցին իրենց բոլոր հինգ հարվածները: «Օլեսունն»-ից հարվածներն իրացրեցին միայն երեք ֆուտբոլիստներ:

Խաղն ավարտվեց «Շախտյոր»-ի հաղթանակով` 2-2 (5-3):

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում