Հենրիկ Մխիթարյանը` «Օլեսունն»-ի հետ խաղի մասին. Տեսանյութ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի եւ ուկրաինական «Շախտյոր»-ի անդամ Հենրիկ Մխիթարյանը մեկնաբանել էCopa del Sol-2012-ում հանքափորների ունեցած առաջին խաղը:Ինչպես հաղոդրում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ակումբի պաշտոնական կայքը, Մխիթարյանն ասել է, որ ամեն ինչ արել են հաղթելու համար: Թեեւ դա ստացվել է միայն 11 մետրանոց հարվածաշարից հետո, բայց կարեւորն արդյունքն է: Ի դեպ, մրցակիները բավական ուժեղ էին:
Խոսելով11 մետրանոց հարվածներից` կիասպաշտպանն ասել է, որ անհնար է նախապես գուշակել խաղի վերջնական արդյունքը եւ ըստ այդմ պատրասվել 11 մետրանոցներին: Այդ պատճառով անիմաստ է նախապես պատրաստվելը:
Copa del Sol-2012 շրջանակներում «Շախտյոր»-ը հունվարի 29-ին անցկացրեց իր առաջին հանդիպումը` հաղթելով նորվեգական «Օլեսունն»-ին: