Ֆուտբոլ

«Լացիո»-ն մեծ ակտիվություն է ցուցաբերում

1 րոպեի ընթերցում

«Լացիո»-ն մեծ ակտիվություն է ցուցաբերում

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հռոմի «Լացիո»-ն ցանկանում է ուժեղացնել թիմի հարձակողական ներուժը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով goal.com-ը, իտալական ակումբը ցանկանում է ձեռք բերել «Միլան»-ի հարձակվող Ֆիլիպպո Ինձագիին և Մոսկվայի «ԲԿՄԱ»-ի հարձակվողական ոճի կիսապաշտպան Կեյսուկե Հոնդային: Ճապոնացի Հոնդային ձեռք բերելու դիմաց «Լացիո»-ն «ԲԿՄԱ»-ին առաջարկել էր 12 մլն եվրո, սակայն մերժվել էր. ռուսական ակումբը պահանջում է 15 մլն եվրո: Այնուամենայնիվ, բանակցությունները դեռ ընթանում են, և «Լացիո»-ի ղեկավարները հայտարարել են, որ իրենց գլխավոր նպատակը հենց Հոնդային ձեռք բերելն է:

Հռոմեական ակումբի ուշադրության կենտրոնում է նաև Ֆիլիպպո Ինձագին: Իտալացի հայտնի ֆուտբոլիստն այս մրցաշրջանում հազվադեպ է «Միլան»-ի կազմում խաղադաշտ դուրս գալիս և մոտ է «Լացիո» տեղափոխվելուն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում