Ֆուտբոլ

«Ինտեր»-ի կիսապաշտպանը կտեղափոխվի «Էսպանյոլ»

1 րոպեի ընթերցում

«Ինտեր»-ի կիսապաշտպանը կտեղափոխվի «Էսպանյոլ»

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալական «Ինտեր»-ի բրազիլացի կիսապաշտպան Կաուտինյոն վարձավճարով հանդես կգա «Էսպանյոլ»-ում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով goal.com-ը, 19-ամյա ֆուտբոլիստի տեղափոխման համար բանակցությունները դեռ ընթանում են, սակայն հիմնական հարցերի շուրջ պայմանավորվածություններն արդեն ձեռք են բերվել: Այս տարի երիտասարդ ֆուտբոլիստը չէր կարողանում ընդգրկվել «ներազուրիների» հիմնական կազմում և A Սերիայում մասնակցել է ընդամենը 5 հանդիպման:

Կաուտինյոն «Ինտեր» էր տեղափոխվել բրազիլական «Վասկո դա Գամա»-ից 2008 թ-ին` 3.8 մլն եվրոյի դիմաց:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում