«Շախտյոր»-ը մնաց առանց դարպասապահ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինական «Շախտյոր»-ի դարպասապահը որակազրկվել է: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը, վկայակոչելովhttp://shakhtar.com-ը, ՈՒԵՖԱ-ն ընդունել է որոշում «Շախտյոր»-ի դարպասապահի որականզրկման մասին: Ալեքսանդր Ռիբկան չի խաղա երկու տարի: Ուկրաինայի ազգային հավաքականի ու «Շախտյոր»-ի դարպասապահը որակազրկվել էր խթանիչ միջոցներ օգտագործելու համար:
Ռիբկան իրավունք չի ունենալու մասնակցելու բոլոր այն մրցաշարերին, որոնք կկազմակերպեն ՈՒԵՖԱ եւ ՖԻՖԱ-ն:
«Շախտյոր»-ի ղեկավարները բողոքարկել են որոշումը: Ընդունման պարագայում հնարավոր է` կրճատվի որակազրկման ժամկետը: